ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աստծո սերն է առաջնախնդիր

Աստծո սերն է առաջնախնդիր
25.02.2024 | 20:22

Պաս պահելը մեր պարտավորությունն է և մեր իսկ հոգևոր օգուտի համար, սակայն պիտի զգուշանանք, որ հանկարծ չպահողների վրա վերևից չնայենք:

Հիշենք, որ Աստծո սերն է առաջնախնդիր:

Իզուր չէ, որ պահեցողության օրերին է քարոզվում «անառակ որդու վերադարձը» առակը: Եվ երբ անառակ որդին տուն վերադարձավ, հայրը ընդառաջ վազեց նրան, պարարտ եզը մորթեց ու քեֆ և ուրախություն սկսեց: Իսկ մեծ որդին, որ անառակ չէր ու պահեցողության մեջ էր, սկսեց դժգոհել.

«Եվ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց» (Ղուկաս,15):

ՈՒստի, հայրական աստվածային սերը եկեք չհամեմատենք մեր անխոհեմ չափ ու կշիռների հետ: Որովհետև պահքը մարդու համար է, և ոչ թե մարդը պահքի:

Պիտի նախ անառակը վերադառնա, փրկվի, որ հետո ըմբռնելով պահքի քավչարար խորհուրդը, ինքը ևս պահի: Իսկ փրկվողի համար այլ բան չկա, քան ուրախանալը: Ի վերջո, մարդ փրկվեց կործանումից:

Եկեք այդպե՛ս մտածենք, հոգեւոր ա՛յդ առողջությամբ ապրենք: Եվ չդատե՛նք անառակություններից վերադարձողերին, այլ ուրախանանք նրանց դարձի համար:

Տերը սթափ մտածողության առաջնորդի մեզ:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ